Բունդեսթագի փոխնախագահ՝ բանաձեւն իրերը կոչել է իրենց անուններով - Mediamax.am

3308 դիտում

Բունդեսթագի փոխնախագահ՝ բանաձեւն իրերը կոչել է իրենց անուններով


Լուսանկարը` ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:

ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը:

 

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում:

 

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու եւ դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ բանաձեւում իրերը կոչվել են իրենց անուններով:

 

Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանման եւ խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին