Սարգսյանը ցավակցել է Էրդողանին - Mediamax.am

Փետրվար 17, 2026
9035 դիտում

Սարգսյանը ցավակցել է Էրդողանին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

 

Նշենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 41 մարդ: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում հայեր չկան:




Մեր ընտրանին