Շտայնմայերը Երեւանում հանդիպել է քաղհասարակության հետ - Mediamax.am

6616 դիտում

Շտայնմայերը Երեւանում հանդիպել է քաղհասարակության հետ


Լուսանկարը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր այցելել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, որտեղ հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ եւ ողջունում է գործող նախագահի այս այցը››,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը։

 

Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը կարեւոր դերակատարում ունի Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ոստիկանություն-հասարակություն գործընկերության բարելավման, ինչպես նաեւ կանանց ու երիտասարդության ներգրավվածության եւ զանգվածային լրատվամիջոցների ազատության խթանման գործում:

 

ԵԱՀԿ գործող նախագահն իր գնահատանքն է հայտնել բոլոր երեք հարթություններում գրասենյակի գործունեության վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին