Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստը - Mediamax.am

9222 դիտում

Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից, կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին