Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Վրաստանում է - Mediamax.am

Մարտ 05, 2026
9084 դիտում

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Վրաստանում է


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Վրաստանի հետ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Թբիլիսիում՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:

 

Կողմերը նշել են, որ երկու հարեւան երկրների հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում։

 

Տնտեսական հարցերից բացի, քննարկվել են Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները:

 

Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանն ու Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:    




Մեր ընտրանին