Նախագահը մասնակցել է Բրազիլիայում ՀՀ դեսպանատան հիմնարկեքին - Mediamax.am

5054 դիտում

Նախագահը մասնակցել է Բրազիլիայում ՀՀ դեսպանատան հիմնարկեքին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

ՀՀ արտաքին գործերի եւ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարները
ՀՀ արտաքին գործերի եւ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարները

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ:

 

Դեսպանության շենքը կառուցվում է Բրազիլիա քաղաքում Բուրմայան ընտանիքի եւ, մասնավորապես, բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի նվիրատվությամբ: ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15 750 քառակուսի մետր: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առավելագույնը 12 ամսում:

 

Հիմնարկեքի արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի եւ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարները: Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ եւ պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին