Թբիլիսին բավարարված է Երեւանից ստացված պարզաբանմամբ - Mediamax.am

Փետրվար 28, 2026
10007 դիտում

Թբիլիսին բավարարված է Երեւանից ստացված պարզաբանմամբ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն այսօր ասել է, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին լուրերը:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը Թբիլիսիից, փոխնախարարը նշել է, որ վրացական կողմը ստացել է ՀՀ ԱԳՆ-ի եւ Վրաստանում ՀՀ դեսպանի պարզաբանումները, որոնք հերքել են այդ լուրերը:

 

«Դա օկուպացիոն ռեժիմի հերթական քաղաքական սադրանքն էր: Հայաստանը բարեկամական երկիր է, որը ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը»,- ասել է Գիգի Գիգիաձեն:




Մեր ընտրանին