ՀՀ եւ Իրաքի առեւտրաշրջանառությունը գերազանցել է $ 100 մլն-ը - Mediamax.am

5585 դիտում

ՀՀ եւ Իրաքի առեւտրաշրջանառությունը գերազանցել է $ 100 մլն-ը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Իրաքի առեւտրաշրջանառությունը հասել է շուրջ $ 120 մլն-ի:

Այս փաստն Նյու Յորքում կայացած հանդիպմանն արձանագրել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին:

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

 

Իբրահիմ ալ-Ջաֆարին տեղեկացրել է Իրաքում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին