ՀՀ-ն ու Էմիրությունները քննարկում են վիզայի ազատականացումը - Mediamax.am

7782 դիտում

ՀՀ-ն ու Էմիրությունները քննարկում են վիզայի ազատականացումը


Սերժ Սարգսյանը եւ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին
Սերժ Սարգսյանը եւ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարեւելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, եւ հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով փոխգործակցության լավագույն օրինակներից են:

 

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։

 

Կողմերը կարեւորել են նաեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանի զբոսաշրջությունը:

 

Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Fly Dubai ավիաընկերության դեպի Երեւան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:

 

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին