Սարգսյանն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել - Mediamax.am

8923 դիտում

Սարգսյանն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել


Սերժ Սարգսյանը եւ Պյոտր Պորոշենկոն
Սերժ Սարգսյանը եւ Պյոտր Պորոշենկոն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:

 

Կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին