ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է «Հայոց ցեղասպանության ժխտման մասին» - Mediamax.am

9513 դիտում

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է «Հայոց ցեղասպանության ժխտման մասին»


Սամանտա Պաուէրը
Սամանտա Պաուէրը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Պաուէրը խոսել է «Հայոց ցեղասպանության ժխտման մասին»:

Սամանտա Պաուէրն այդ մասին ասել է՝ նոյեմբերի 30-ին Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում ունեցած ելույթում՝ նվիրված Էլի Վիզելի հիշատակին:

 

Խոսելով Էլի Վիզելի կյանքի մասին, դիվանագետն ասել է.

 

«Աշխարհում դեռ շատ անարդարություն կար: Հայերի դեմ գործված ցեղասպանության մերժումը, նրա կյանքի ընթացքում տեղի ունեցած սարսափները՝ Պոլ Պոտի ռեժիմը, Բոսնիան, Ռուանդան, Դարֆուրը, Սիրիան: Նա ապրում եւ տեսնում էր, թե ինչպես են ավելի մեծ թվով մարդիկ անասելի հանցագործությունների ականատեսը դառնում, սակայն լայնորեն տարածված էր մնում նաեւ անտարբերությունը», - ասել է Սամանտա Պաուէրը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարի կյանքից հեռացած Էլի Վիզելը Հայոց Ցեղասպանության վերապրողների անունից շնորհվող «Ավրորա» մրցանակի համանախագահն էր:

 

1986թ. Էլի Վիզելը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի համար ներածական մաս էր գրել, որում 1915թ. դեպքերն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իսկ 2000թ. Վիզելը Հոլոքոստի 125 հետազոտողների հետ միասին ստորագրել է հայտարարություն, որում ասվում էր, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական փաստ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին