ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնել է Պորտուգալիայի նախագահին - Mediamax.am

3004 դիտում

ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնել է Պորտուգալիայի նախագահին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաեւ հարուստ մշակութային ժառանգությանը։ ՀՀ դեսպանը կարեւորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը ։

 

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաեւ Պորտուգալիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Անա Մարթինյուին եւ Եվրոպական քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Անտոնիո Սաբիդո Կոստային:

 

Առեւտուր եւ ներդրում կառավարական գործակալության (AICEP) ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում Միքայել Մինասյանը քննարկել է հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանմանն ուղղված հարցեր։

 

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաեւ Լիսաբոնի Պատրիարք Կարդինալ Մանուել Ժոզե Մակարիո դո Նասիմիենտո Կլեմենտեին, այցելել է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի տնօրեն Արթուր Սանտոս Սիլվայի եւ Հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին