Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հավակնոտ համաձայնագիր ստորագրել - Mediamax.am

5598 դիտում

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հավակնոտ համաձայնագիր ստորագրել


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքալիստերն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հավակնոտ համաձայնագիր ստորագրել։

«Մենք ոգեւորված ենք Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նախատեսվող նոր համաձայնագրի կնքմամբ։ Այն համագործակցության եւ զարգացման նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար»,- մայիսի 25-ին ասել է Դեյվիդ Մաքալիստերն՝ ամփոփելով իր այցը Երեւան:

 

Նա ընդգծել է, որ համագործակցության հիմքում պետք է լինեն միասնական արժեքներն ու մարդու իրավունքների գերակայությունը։

 

Անդրադառնալով Արցախի հիմնահարցին, Դեյվիդ Մաքալիստերն ընդգծել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ քաղաքական լուծում գտնել, քանի որ պարբերաբար կրկնվող զինված միջադեպերն անհանգստացնող են։

 

Դեյվիդ Մաքալիստերի գլխավորած պատվիրակությանը մայիսի 25-ին ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ Հայաստանը երկիրը շահագրգիռ եւ պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները:

 

Նախագահի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարեւորագույն ուղենիշեր են, եւ դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաեւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական բարեփոխումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին