14677 դիտում

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը կտեղափոխվի Իսակովի պողոտա


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր տեղի է ունեցել Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը:

Արարողությանը ներկա են եղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը։

ԱԳՆ-ից Մեդիամաքսին հայտնել են, որ դեսպանատունը Բաղրամյան 12 հասցեից կտեղափոխվի Իսակովի 19։

 

Դեսպանատան շինարարության համար տրամադրվել է շուրջ 4 հա հողատարածք: «Երեւաննախագիծ» ընկերության կողմից կատարվել է դեսպանության շենքի նախագծի փորձաքննությունը եւ տրվել է համապատասխան շինթույլտվություն: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2 տարում:

 

Պատասխանատուները վստահեցրել են, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունն իր մեծությամբ լինելու է եվրասիական տարածաշրջանում այդ երկրի թվով երկրորդ ամենամեծ դեսպանատունը՝ Ռուսաստանից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am