13326 դիտում

Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին նոր համաձայնագիրը


Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բրյուսելում Հայաստանն ու Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ համաձայնագրի ստորագրումը «նոր էջ է բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում» եւ դարձավ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի «գլխավոր արդյունքներից մեկը»:

Մեդիամաքսի Պարզաբանում խորագիրը ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք նախորդեցին փաստաթղթի կնքմանը:

Այսօր ելույթ ունենալով ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ 2017-ը կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների 25-ամյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

«Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական եւ հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Մեդիամաքսի Պարզաբանում խորագիրը ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք նախորդեցին փաստաթղթի կնքմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am