Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար «մոբիլիզացվել են ուժերը» - Mediamax.am

3304 դիտում

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար «մոբիլիզացվել են ուժերը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին եւ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ իշխանությունները մեծապես կարեւորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը, եւ որ կառույցի բարձրագույն ատյանում գալիք նախագահությունը Հայաստանի արտաքին քաղաքականութան գլխավոր առաջնահերթություններից է։

 

Կողմերը քննարկել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման ընթացքը։

 

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները՝ շեշտելով, որ գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ուժերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին