ԵՄ-ն «առարկայական օժանդակություն» է խոստանում Երեւանին - Mediamax.am

4140 դիտում

ԵՄ-ն «առարկայական օժանդակություն» է խոստանում Երեւանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ «պատրաստ են առարկայական օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԵՄ դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

 

Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր:

 

Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է:

 

«Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,- ընդգծել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին