ՌԴ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին - Mediamax.am

2945 դիտում

ՌԴ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ու զարգացման գործում: Արմեն Սարգսյանն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին:

 

Սերգեյ Կոպիրկինը ՀՀ նախագահին փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները եւ վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին