ՄԱԿ-ը կշարունակի գործուն աջակցությունը Հայաստանին - Mediamax.am

2281 դիտում

ՄԱԿ-ը կշարունակի գործուն աջակցությունը Հայաստանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր ասել է, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին:

Այս մասին նա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

 

Վարչապետն էլ համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հետ հետագայում եւս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը:

 

ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները:

 

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հնարավոր օժանդակությունը եւ քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին