ՀՀ ԱԳՆ. Նախարարների հանդիպման ժամկետները հստակեցված չեն - Mediamax.am

2864 դիտում

ՀՀ ԱԳՆ. Նախարարների հանդիպման ժամկետները հստակեցված չեն


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ ԼՂ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ հստակ պայմանավորվածություն չկա։

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիս 12-14-ը Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկել էին նախարարների հանդիպման հարցը։

 

Անդրադառնալով երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե սահմանում լուրջ մարտեր են ընթանում եւ զոհեր կան, ԱԳՆ խոսնակն ասել է. «Այդ ամեն ինչը կեղծիք է»։

 

Նա հորդորել է հիմնվել միայն ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկատվության վրա։

 

Տիգրան Բալայանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 22-ին Մինսկում կմասնակցի Արեւելյան գործընկերության երկրների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ հունիսի 28-29-ը Գերմանիայի արտգործնախարարի հրավերով կմեկնի Բեռլին։

 

Հունիսի 27-ին Երեւանում նախատեսված է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին, Տիգրան Բալայանի խոսքով, կմասնակցեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին