ԱԳՆ-ում քննարկվել է ԵԱՀԿ ծրագրերի շարունակականության հարցը - Mediamax.am

4391 դիտում

ԱԳՆ-ում քննարկվել է ԵԱՀԿ ծրագրերի շարունակականության հարցը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ շրջանակում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում կարեւոր բարեփոխումներ են իրականացվել։

Այս մասին նախարարը նշել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

 

ԵԱՀԿ դեսպանները նշել են, որ վեց տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում՝ տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:

 

Զրույցի մասնակիցները կարեւորել են Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակականությունը։

 

Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունն է հայտնել այս ուղղությամբ նախաձեռնություններին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին