Եվրախորհրդարանը «մեծ կարեւորություն է տալիս ՀՀ-ի հետ կապերին» - Mediamax.am

2277 դիտում

Եվրախորհրդարանը «մեծ կարեւորություն է տալիս ՀՀ-ի հետ կապերին»


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորությամբ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը ողջունել է եվրոպացի խորհրդարանականների պարբերական այցերը Հայաստան:

 

Եվրախորհրդարանի պատգամավորները կգնահատեն ՀՀ-ԵՄ կապերը

 

Եվրոպացի խորհրդարանականներն էլ ընդգծել են, որ Եվրոպական խորհրդարանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, եւ այցը լավ առիթ է՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ օրակարգի բազմաոլորտ հարցերին, ինչպես նաեւ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

 

Նշելով, որ ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը։

 

Հանդիպման մասնակիցները կարեւորել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը։

 

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, ինչպես նաեւ հանդիպումներ է ունենալու Եվրամիության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին