Մնացականյանը Հանին պատմել է կառավարության նոր ծրագրի մասին - Mediamax.am

4358 դիտում

Մնացականյանը Հանին պատմել է կառավարության նոր ծրագրի մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Յոհանես Հանը դրանք բնորոշել է որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: 

 

Զոհրաբ Մնացականյանը Յոհանես Հանին ներկայացրել է նաեւ կառավարության նոր ծրագիրը, վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունները։ 

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ 

 

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին