Մնացականյանը խոսել է ազատ տեղաշարժի երկխոսության արագացման մասին - Mediamax.am

4581 դիտում

Մնացականյանը խոսել է ազատ տեղաշարժի երկխոսության արագացման մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության եւ անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումների գնահատումը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման եւ ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին հունիսի 20-ին Բրյուսելում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ հանդիպմանը:

 

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ այդ գործընթացը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջեւ շփումները եւ խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։

 

Զրուցակիցները քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության եւ սահմանների կառավարման բարելավման, հետընդունման եւ վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին