Մնացականյանը կոչ է արել կանխել ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը - Mediamax.am

4552 դիտում

Մնացականյանը կոչ է արել կանխել ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) որոշ անդամներ հարթակը պարբերաբար չարաշահում են եւ քաղաքականացնում:

Այս մասին նախարարը հայտարարել է Երեւանում՝ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը:

 

«Որոշ անդամ պետություններ կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու եւ քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլեւ կազմակերպության առանցքային հիմքերի վրա»,- ասել է ԱԳ նախարարը:

 

Նրա խոսքով՝ «նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը»։

 

«Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։

 

Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ եւ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարեւոր պայմաններ են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խթանման համար»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին