ՀՀ ԱԳ նախարարը երկօրյա այցով կմեկնի Բեռլին - Mediamax.am

3499 դիտում

ՀՀ ԱԳ նախարարը երկօրյա այցով կմեկնի Բեռլին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-29-ը պաշտոնական այց կկատարի Բեռլին։

ԱԳՆ-ում նշել են, որ նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի եւ Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանա-հայկական ֆորումի նախագահության անդամների, Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։

 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին