Փոխվարչապետը մասնակցել է Կայուն զարգացման հարցերով ֆորումին - Mediamax.am

4398 դիտում

Փոխվարչապետը մասնակցել է Կայուն զարգացման հարցերով ֆորումին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։

Արարատ Միրզոյանը հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը: 

 

Փոխվարչապետը ներկայացրել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին փոփոխությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար ։ 

 

Հարցուպատասխանի փուլում Արարատ Միրզոյանին հարցեր են ուղղել Հունաստանի, Բելառուսի, Լիբանանի, Ադրբեջանի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին