Թրամփի նոր արշավը Իրանի դեմ անհետեւանք չի մնա Հայաստանի համար - Mediamax.am

9711 դիտում

Թրամփի նոր արշավը Իրանի դեմ անհետեւանք չի մնա Հայաստանի համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին հայտարարություն է արել, որը կարող է անմիջական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա:

Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ Իրանի դեմ գործարկված ամերիկյան պատժամիջոցներն ամենաազդեցիկն են երբեւէ կիրառվածներից, իսկ նոյեմբերին դրանք էլ ավելի կխստանան:

 

«Բոլոր նրանք, ովքեր բիզնես են անում Իրանի հետ, ԱՄՆ-ի հետ բիզնես չեն անելու», - գրել է Դոնալդ Թրամփը:

 

ԱՄՆ նախագահն առաջին հերթին ի նկատի ունի Եվրոպական Միության երկրները, որոնք չեն ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սակայն Դոնալդ Թրամփի հայտարարությունները կարող են հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի համար, որի համար Իրանը կարեւոր տնտեսական գործընկեր է:

 

Մասնավորապես, Մեդիամաքսը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ ամերիկյան կողմը արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է Հայաստանի իշխանություններին համոզել դադարեցնել Երեւան-Թեհրան ուղիղ չվերթները, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին