ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները կենսական են Երեւանի համար - Mediamax.am

6875 դիտում

ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները կենսական են Երեւանի համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը եւ այդ երկրի հետ հարաբերությունները Երեւանի համար կենսական նշանակություն ունեն։

«Բնականաբար, մենք հետեւում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին բոլոր զարգացումներին, որոնք մտահոգիչ են։ Հայաստանը շարունակում է բաց երկխոսություն վարել ե՛ւ իրանական կողմի, ե՛ւ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ»,- ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։  

 

Նա նշել է, որ Հայաստանը հստակ եւ պարզ ներկայացնում է իրեն հուզող հարցերը, մտահոգությունները եւ դրանցով պայմանավորված իր դիրքորոշումները։  

 

 

«Մենք պետք է առանձնահատուկ հարաբերություններ զարգացնենք Իրանի հետ, որոնք պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությունից»,- ասել է Աննա Նաղդալյանը։ 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին