Հայաստան կայցելի Ճապոնիայի ԱԳ նախարարը - Mediamax.am

7240 դիտում

Հայաստան կայցելի Ճապոնիայի ԱԳ նախարարը


Լուսանկարը` https://www.680news.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի հրավերով սեպտեմբերի 2-4-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ նախագահը եւ վարչապետը։

 

Սեպտեմբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի եւ Տարո Կանոյի բանակցությունները:

 

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին