Մեր կուրսը «Հայաստանակենտրոն» է, ասել է Մնացականյանը - Mediamax.am

3619 դիտում

Մեր կուրսը «Հայաստանակենտրոն» է, ասել է Մնացականյանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Երեւանի վարած արտաքին քաղաքական կուրսը կարելի է բնութագրել որպես «Հայաստանակենտրոն»:

Նախարարն այդ մասին ասել է՝ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կարդացած դասախոսության ժամանակ։

 

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:

 

Ներկայացնելով արտաքին քաղաքական օրակարգի գլոբալ ուղղվածությունը՝ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը նաեւ հանդիսանում է ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործության կանխարգելման օրակարգի առաջամարտիկներից մեկը:

 

Խոսելով հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին, նախարարը շեշտել է, որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս գագաթաժողովն աննախադեպ է, եւ հայկական կողմը հավատարիմ է այն բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին