ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանին բարեփոխումների հարցում - Mediamax.am

4734 դիտում

ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանին բարեփոխումների հարցում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթն ասել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնյան այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում ունեցած հանդիպմանը։

 

Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաեւ երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով:

 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը:

 

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը «մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք եւ արժեք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին