Պայմանագրերը պետք է հարգել, ասել է ամերիկացի դիվանագետը - Mediamax.am

3808 դիտում

Պայմանագրերը պետք է հարգել, ասել է ամերիկացի դիվանագետը


Ջորջ Քենթը
Ջորջ Քենթը

Լուսանկարը` Photolure

Ջորջ Քենթը
Ջորջ Քենթը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն այսօր Երեւանում ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ակտիվորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ։

«Համագործակցության օրակարգը Հայաստանը պետք է ներկայացնի։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ու աջակցությունն ունենալ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության մարտահրավերների հաղթահարումը, տնտեսության դիվերսիֆիկացիան»,-լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետը։ 

 

Ջորջ Քենթի խոսքով՝ այժմ Հայաստանում ամերիկյան ներդրումների վերաբերյալ քննարկումներ կան հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության ոլորտներում։

 

 

«Հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ներդրում կա, որը ներկայումս վերանայվում է, եւ մենք կարեւորում ենք, որ պայմանագրերի նկատմամբ հարգանքն ապահովի։ Դա խթան կլինի ԱՄՆ ներդրումների համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։ 

 

Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին Վաշինգտոնում նախատեսված է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հանդիպում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին