Երեւան է ժամանել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան - Mediamax.am

4213 դիտում

Երեւան է ժամանել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան


Թոմաս Մայր-Հարթինգը
Թոմաս Մայր-Հարթինգը

Լուսանկարը` Arno Mikkor


Երեւան: Մեդիամաքս: Երեւան է ժամանել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը:

Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ:

 

Հոկտեմբերի 16-ին Թոմաս Մայր-Հարթինգը Երեւանի պետական համալսարանում դասախոսություն կկարդա «Եվրոպական միություն-Հայաստան» թեմայով:

 

Թոմաս Մայր-Հարթինգը ավստրիացի դիվանագետ է:

 

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2015 թվականի վերջից: Մինչ այդ նա գլխավորում էր ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին