Նախագահը Ժնեւում կոնֆերանսի եւ ֆորումի կմասնակցի - Mediamax.am

4797 դիտում

Նախագահը Ժնեւում կոնֆերանսի եւ ֆորումի կմասնակցի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայում:

Ժնեւում նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

 

Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

 

Նախագահը Ժնեւում կմասնակցի նաեւ «Crans Montana» միջազգային ֆորումի տարեկան նստաշրջանի բացմանը եւ տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին