Սամվել Մկրտչյանը Լեհաստանում Հայաստանի նոր դեսպանն է - Mediamax.am

3681 դիտում

Սամվել Մկրտչյանը Լեհաստանում Հայաստանի նոր դեսպանն է


Սամվել Մկրտչյանը
Սամվել Մկրտչյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, հրամանագրեր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում Հայաստանի դեսպանի, իսկ Էդգար Ղազարյանին՝ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում Հայաստանի դեսպան:

 

Նա Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. մարտից: Մինչ այդ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետն էր, իսկ ավելի վաղ՝ Հայաստանի դեսպանը ՆԱՏՕ-ում:

 

Լիբանանում դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին