Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդիպել են Ենոքավանում - Mediamax.am

2890 դիտում

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդիպել են Ենոքավանում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 24-ին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:

«Նիկոլ Փաշինյանը եւ Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունը բոլոր ոլորտներում եւ համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, կողմերը կարեւորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաեւ նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նիկոլ Փաշինյանի եւ Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ 2019թ. հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին