Մնացականյանը կարեւորել է հավաքական Եվրոպական օրակարգը - Mediamax.am

2895 դիտում

Մնացականյանը կարեւորել է հավաքական Եվրոպական օրակարգը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է հավաքական Եվրոպական օրակարգի կարեւորության մասին:

«Լինելով տարբեր՝ մենք բոլորս Եվրոպա ենք, երբ խոսքը վերաբերում է արժեքներին, քաղաքակրթական կապերին եւ քաղաքակրթական համախմբվածությանը: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություն, օրենքի գերակայություն. սրանք են այն արժեքները, որոնց մասին մենք խոսում ենք: Եվ համագործակցության միջոցով դրանց ամրապնդումը շարունակական խնդիր է: Կարծում եմ, որ Արեւելյան գործընկերության ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մենք ամրապնդել ենք մեր պատկանելության զգացումը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ մայիսի 14-ին 

Բրյուսելում ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի քննարկմանը:

 

«Եվրոպայի օրակարգում շատ մարտահրավերներ կան կապված ընդհանուր արժեքների հետ, եւ զգայունությունը չափազանց կարեւոր է: Մենք կարող ենք ունենալ համագործակցության տարբեր շրջանակներ, անվտանգության տարբեր ձեւաչափեր, պետական օրակարգի ստեղծման տարբեր մոտեցումներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք մեր ազգային օրակարգով, ազգային շահերով: Բայց մեր հավաքական Եվրոպական օրակարգի, Արեւելյան գործընկերության ամրապնդումը, կարծում եմ, այսպես կոչված Եվրոպայի լայն ճարտարապետության կարեւոր մասն է», - ասել է նախարարը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին