Անդրեա Վիկտորինը առաջադրվել է Հայաստանում ԵՄ նոր դեսպան - Mediamax.am

4599 դիտում

Անդրեա Վիկտորինը առաջադրվել է Հայաստանում ԵՄ նոր դեսպան


Անդրեա Վիկտորինը
Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` https://eeas.europa.eu


Երեւան: Մեդիամաքս: Գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը կարող է փոխարինել Պյոտր Սվիտալսկիին Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարի պաշտոնում։

Նրա թեկնածությունն առաջադրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

 

Ներկայում Անդրեա Վիկտորինը Բելառուսում Եվրամիության դեսպանն է (2015-ից):

 

Անդրեա Վիկտորինը ծնվել է 1957-ի դեկտեմբերի 13-ին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1989-ից։ 

 

2007-2009 թթ. եղել է Հայաստանում, իսկ 2012-2015 թթ.՝ Լատվիայում Գերմանիայի դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին