Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան - Mediamax.am

4799 դիտում

Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան


Լուսանկարը` moroccoworldnews.com


Երեւան: Մեդիամաքս: Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան եւ իր պաշտոնավարումը կսկսի 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում։

Մեծ Բրիտանիայի դեսպանությունից հայտնում են, որ Ալան Գոգբաշյանը Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունում աշխատում է 2008 թվականից:

 

2011-2014 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը Մարոքոյում:

 

2014-2018 թթ. եղել է Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մարդկային ռեսուրսների միջազգային բաժնի ղեկավարը, Կենտրոնական Ամերիկայի եւ Մեքսիկայի բաժնի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին