Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը - Mediamax.am

2513 դիտում

Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ գործընկերության համապարփակ շրջանակը:

ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի հետ հանդիպմանը։

 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն արժեւորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական եւ հետեւողական աջակցությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին