Փաշինյանը արդյունավետ է համարում երկխոսությունը Եվրամիության հետ - Mediamax.am

2246 դիտում

Փաշինյանը արդյունավետ է համարում երկխոսությունը Եվրամիության հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ է համարում քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:

Այդ մասին նա ասել է՝ հոկտեմբերի 24-ին ընդունելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

 

«Հայաստանի համար այս կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի: Հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարեւորագույն գործընկերներից է: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը եւ պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը», - ասել է կառավարության ղեկավարը:

 

«ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության եւ մեր ընդհանուր արժեքների վրա», - նշել է Անդրեա Վիկտորինը:

 

Կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարեւորությունը:

 

Վարչապետը եւ դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին