Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի «ՌԴ–ի հետ կուտակված խնդիրները» - Mediamax.am

1072 դիտում

Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի «ՌԴ–ի հետ կուտակված խնդիրները»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ մայիսի 8-ին կմեկնի Ռուսաստան:

«Մոսկվայում նախագահելու եմ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որից հետո երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

ՌԴ–ի հետ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել են։ Այն կարծիքին ենք, որ այդ հարցերը բարձրաձայնվում են Հայաստան–Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակով, ոչ թե ուղղակի բարձրաձայնելու համար»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին