Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ - Mediamax.am

Փետրվար 07, 2026
5518 դիտում

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ


Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին
Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է եւ վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

 

Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին