Քրդական մամուլը գրում է, որ Հայաստանն ու Քրդստանը պատրաստվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել - Mediamax.am

3015 դիտում

Քրդական մամուլը գրում է, որ Հայաստանն ու Քրդստանը պատրաստվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել


Լուսանկարը` www.krg.org


Երեւան: Մեդիամաքս: Քրդական մի շարք լրատվամիջոցներ այսօր անդրադարձել են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի քառօրյա այցին Իրաքյան Քրդստան՝ նշելով, որ Հայաստանի եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունների ներկայացուցիչները դիվանագիտական եւ տնտեսական ամուր հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն են հայտնել:

Օգոստոսի 3-ին այս մասին խոսվել է նաեւ Իրաքյան Քրդստանի վարչապետ Նաջիրվան Բարզանիի եւ Տիգրան Հարությունյանի ղեկավարած պատվիրակության հանդիպման ընթացքում:

 

Քրդստանի կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսը:

 

Ըստ քրդական մամուլի, Տիգրան Հարությունյանը Իրաք-Հայաստան առեւտրատնտեսական կոմիտեի գործունեության շրջանակներում Քրդստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Նա կարեւորել է Հայաստանի եւ Քրդստանի միջեւ առկա հարաբերությքունների ամրապնդումը` նշելով Քրդստանում հայկական ներկայացուցչության եւ Հայաստան-Քրդստան օդային ուղիղ չվերթի բացման հարցը:

 

Նաջիրվան Բարզանին իր հերթին ողջունել է  հարաբերությունների ամրապնդմանը նպաստող ցանկացած քայլ, որը, ներառելով  կողմերի շահերը, կնպաստի Քրդստանի զարգացմանը:

 

Երեկ Տիգրան Հարությունյանը հանդիպում է ունեցել նաեւ Քրդստանի արտգործնախարար Ֆալահ Մուստաֆա Բաքիրի հետ: Վերջինս կարեւորել է Հյասատանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչին հայ պաշտոնյան պատասխանել է, որ այս հարցը դեռեւս քննարկման փուլում է:

Պատրաստեց Անժելա Կժդրյանը

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին