Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ասել է Ֆյուլեն - Mediamax.am

5372 դիտում

Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ասել է Ֆյուլեն


Շտեֆան Ֆյուլեն
Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ նոյեմբերին կայանալիք վիլնյուսյան գագաթաժողովում:

Այդ մասին նա ասել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին Երեւանում:

 

Նա նշել է, որ Եվրամիությանը մտադիր է ստորագրել Ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի հետ եւ նախաստորագրել այն Վրաստանի ու Մոլդովայի հետ:

 

«Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլեւս ի վիճակի չի լինի նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք երեքուկես տարի», - հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն: 

 

Նա կրկին շեշտել է, որ Ասոցացման համաձայնագիրը երկու մասից բաղկացած միասնական փաստաթուղթ է, որը բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ եւ հնարավոր չէ մի մասը տարանջատել մյուսից:

 

«Ես Հայաստան եմ եկել շատ պարզ մտքերով, որպեսզի լսեմ եւ հասկանամ մեր հայ գործընկերների մտադրությունները, ցանկությունները եւ նախընտրությունները: Եթե իրենք ցանկանան ձեւավորել մի իրավական շրջանակ, որը մեզ ավելի առաջ կտանի, քան ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, մենք շատ ուրախ կլինենք աշխատել այդ գործընթացի շրջանակներում», - ասել է հանձնակատարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին