Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն փաստաթուղթ կստորագրեն, ասել է պատգամավորը - Mediamax.am

5146 դիտում

Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն փաստաթուղթ կստորագրեն, ասել է պատգամավորը


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանն այսօր համոզմունք է հայտնել, որ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն փաստաթուղթ կստորագրեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Կորյուն Նահապետյանն ասել է, որ փաստաթուղթը կարտացոլի ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ կայացած բանակցությունների արդյունքները:

 

Պատգամավորն ասել է, որ խոսքը չի վերաբերում Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածին:

 

«Խոսքն մի նոր փաստաթղթի մասին է, որով կհաստատվեն բանակցությունների այն արդյունքները, որ մենք ունեցել ենք վերջին 4 տարիների ընթացքում: Դա շատ լավ հիմք կլինի հետագայում եվրոպական երկրների հետ հարաբերությունները խորացնելու համար՝ արդեն նոր իրողությունների համատեքստում»,-ասել է Կորյուն Նահապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին