Պուտինը Հայաստան կգա դեկտեմբերի սկզբին - Mediamax.am

3707 դիտում

Պուտինը Հայաստան կգա դեկտեմբերի սկզբին


Սերգեյ Լավրովը և Էդվարդ Նալբանդյանը
Սերգեյ Լավրովը և Էդվարդ Նալբանդյանը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին:

Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անփոփելով դեկտեմբերի 18-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցը եւ հանդիպումը ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

 

«Այս հանդիպումը կարեւոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա նաեւ լավ հնարավորություն է քննարկելու Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,-  ասել է Նալբանդյանը։

 

Հայաստանի եւ ՌԴ ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին նաեւ երկկողմ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը ։

 

Նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ` կարեւորելով նոյեմբերի 19-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին