Եվրախորհրդարանի նախագահը «խորապես հիասթափված է» Ուկրաինայի եւ Հայաստանի որոշումներից - Mediamax.am

4021 դիտում

Եվրախորհրդարանի նախագահը «խորապես հիասթափված է» Ուկրաինայի եւ Հայաստանի որոշումներից


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ «խորապես հիասթափված է» այն փաստից, որ Ուկրաինան եւ Հայաստանը հրաժարվել են այսօր Վիլնյուսում մեկնարկող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագրերը ստորագրելու եւ նախաստորագրելու մտադրությունից:

«Շնորհավորում եմ Մոլդովային եւ Վրաստանին նախատեսվող նախաստորագրման կապակցությամբ, եւ խորապես հիասթափված եմ այն փաստից, որ Ուկրաինան եւ Հայաստանը հրաժարվել են գագաթնաժողովին համաձայնագիրը ստորագրելու իրենց մտադրությունից: Հատկապես ցավալի է, որ իրենց ընտրությունը վերանայելու այդ երկրների որոշումը կատարվել է արտաքին ճնշման ներքո: Մենք պետք է հստակ եւ բարձրաձայն հայտարարենք, որ անընդունելի ենք համարում Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ճնշումները մեր արեւելյան գործընկերների նկատմամբ», - ասվում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին  արված Շուլցի հայտարարության մեջ:

 

Մարտին Շուլցը նշել է, որ «ԵՄ-ի հետ ասոցացման դուռը բաց է մնում»: «Մենք երբեք չենք թողնի տարածաշրջանի ժողովուրդների եվրոպական հույսերն ու ձգտումները», - ասել է նա:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Վիլնյուս` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին