Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը - Mediamax.am

6723 դիտում

Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը


Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը
Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Spiegel International-ը գրում է, որ Վիլնյուսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը:

«Նրանք հավաքվել էին տոնական սեղանի շուրջ ԵՄ եւ Արեւելյան երկրների ղեկավարների հետ: Ուկրաինայի նախագահը սկսեց մենախոսությունը մի կողմից Եվրոպայի եւ մյուս կողմից Ռուսաստանի հետ իր երկրի բարդ հարաբերությունների մասին: Սակայն մի պահ եկավ, երբ Մերկելը ընդհատեց Յանուկովիչին եւ առանց ավելորդ քաղաքավարության ասաց նրան, որ կարող է վերջացնել այդ խոսակցությունը: «Միեւնույն է, դուք ոչինչ չեք ստորագրելու», - կոշտ ասաց նա: Մերկելի կողքին նստած Հայաստանի նախագահը զարմացած նրան նայեց», - գրում է 

Spiegel International-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին